ՊՆ-ն զգուշացնում է․ Գյումրիում, Թալինում և Արթիկում պայթյունանման ձայներ կլսվեն
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։
«Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշում են ՊՆ-ից։


Կարծիքներ