Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել ավելի քան 123 հազար փաթեթ

Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել ավելի քան 123 հազար փաթեթ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 հազար 293 տոմսային փաթեթ։

«Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 889։

Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան հավելյալ 30 օր օգտագործման հնարավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում