Ռուս նետաձիգը կորցրել է գիտակցությունը Օլիմպիական խաղերի ժամանակ

Ռուս նետաձիգը կորցրել է գիտակցությունը Օլիմպիական խաղերի ժամանակ

Ռուս նետաձիգ, Եվրոպայի գործող չեմպիոն Սվետլանա Գոմբոևան կորցրել է գիտակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլի ժամանակ: Արդյունքում նա գրավել է 45-րդ տեղը:

«Սվետլանա Գոմբոևան կրակահերթից վերադառնալիս ուշաթափվեց և ընկավ: Այլ թիմերի՝ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բժիշկներն առաջինը մոտեցան Սվետլանային: Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո տեղի բժիշկները տարել են նրան: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի: Պարզվում է, որ նա չի դիմացել շոգին՝ ամբողջ օրը մնալով արևի տակ», – մեջբերում է ROC Telegram ալիքը Ռուսաստանի նետաձգության հավաքականի մարզիչ Ստանիսլավ Պոպովին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում