Չինաստանի ղեկավարը վերջին 30 տարում առաջին անգամ այցելել է Տիբեթ
Չնաստանի ղեկավար Սի Ծինփինը հուլիսի 21-22-ն չհայտարարված այցով մեկնել է Տիբեթ: Ինչպես գրում է Корреспондент-ը, չինական ԶԼՄ-ներն այդ մասին տեղեկացրել են այցի ավարտից հետո:
Չինացի ղեկավարներն ինքնավար մարզ չեն այցելել 1990 թվականից ի վեր, սակայն Սի Ծինփինը Տիբեթում եղել է 1998 և 2011 թվականներին՝ լինելով Ֆուցզյան նահանգի կուսակցական ղեկավարը և երկրի ղեկավարի տեղակալը:
Չինացի ղեկավարը նախ ժամանել է Լինչժի քաղաք, որտեղ նրան ջերմ ընդունելություն են ցույց տվել տեղի աշխատակիցներն ու տարբեր ազգությունների ներկայացուցիչները:
Այնուհետև նա վերջերս կառուցված գերաարագընթաց գնացքով այցելել է Լհասա նահանգի մայրաքաղաք: Երկաթգիծը միացնում է Տիբեթը և Սիչուան նահանգը: Այստեղ Ծինփինն այցելել է կրոնական-մշակութային կոթողներ, բուդդայական վանական համալիր և Դալայ լամայի պատմական նստավայր-պալատը:
Չինաստանի լրատվամիջոցները նշում են, որ ղեկավարի այցը կարող է պայմանավորված լինել համաձայնագրի ստորագրման 70-ամյակով, որով Չինաստանը վերահսկողություն է հաստատել Տիբեթի նկատմամբ:
Կարծիքներ