Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորները վերադարձել են. ինչ արդյունքներ են գրանցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան:
Հիշեցնենք՝ պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եվ հետաքրքիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաև ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սակայն վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին:
Եվ չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ընթացքում ԲՀԿ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել և չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումները բազմաթիվ են եղել, իսկ թե որքանով կարող են արդյունավետ լինել, դեռ վաղ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք հենց առաջին օրը հանդիպել են Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչների և անձամբ հենց իր հետ, ինչպես նաև հանդիպում ունեցել Պետդումայի պատգամավորների, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ