Թեհրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է մահացել, կան տուժածներ
13 մարդ է մահացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի բուժկենտրոններից մեկում հրդեհով ուղեկցված պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Fars գործակալությանը:
Գործակալությանը տեղեկությունը փոխանցել է մայրաքաղաքային շտապօգնության ղեկավար Փեյման Սաբերիան: Նա մանրամասնել է, որ պատահարի հետևանքով ևս 6 մարդ տուժել է:
Նշվում է, որ պայթյունի ձայնը լսվել է Թաջրիշ շրջանում: Աղբյուրը տեսանյութ է հրապարակել, որում օդ բարձրացող սև ծուխ է երևում:
Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն:
Կարծիքներ