Հոնկոնգի մաքսատունը 7 միլիոն դոլարի դեղ է առգրավել
Հոնկոնգի իրավապահ մարմինները առգրավել են 55 միլիոն հոնկոնգյան դոլարի (7 միլիոն դոլար) մաքսանենգ դեղամիջոց: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է RTHK ռադիոկայանը՝ վկայակոչելով մաքսային ծառայության աշխատակիցներին։
Ընդհանուր առմամբ, առգրավվել է կասկածելի որակի շուրջ 1,6 միլիոն տարբեր դեղեր, որոնք այստեղ են առաքվել Հնդկաստանից, այնուհետ վերափաթեթավորվել և ուղարկվել Եվրոպայի և ԱՄՆ-ի հաճախորդներին:
Անօրինական ապրանքների հիմնական մասը կազմել են իմպոտենցիայի դեմ դեղերը, այդ թվում՝ վիագրան:
Ձերբակալվել է հինգ կասկածյալ։
Կարծիքներ