Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել հակամարտության ապաԷսկալացման շուրջ

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել հակամարտության ապաԷսկալացման շուրջ

Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության խնդրով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը Բրյուսելում կայացած երկխոսության ընթացքում հայտնել Է Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի միջև հակամարտության ապաԷսկալացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու օր տևած ինտենսիվ բանակցություններից հետո մենք հենց նոր համաձայնության հասանք ապաԷսկալացման շուրջ»,-Լայչակը հաղորդել Է Twitter-ում:

Համաձայնությանը համապատասխան, Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները պետք Է հեռանան վերջերս զբաղեցրած դիրքերից, դրան զուգահեռ վերացնեն բարիկադները, որոնք տեղակայվել Էին Կոսովոյի սերբ բնակիչների կողմից:

Անցած երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, Եվրահանձնաժողովում հաղորդել են, որ Սերբիայի ու Կոսովոյի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին կժամանեն Բրյուսել՝ վերսկսելու երկխոսությունը վերջին երկու շաբաթներին տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին: ԵՄ-ում հույս ունեն, որ երկխոսությունը թույլ կտա դադարեցնել իրադրության սաստկացումը Կոսովոյում, իսկ վիճելի հարցերը կրկին կլուծվեն բրյուսելյան հարթակի շրջանակներում վարվող բանակցությունների սեղանի շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում