Արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա․ Տարոն Չախոյան

Արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնբալով արտահերթ ընտրությունների մասին տարածվող կեղծ լուրերին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

 

Ընդդիմադիր որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ տևական ժամանակ է փորձում են տարածել արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր։

Վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա։

Ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների մասին կեղծ խոսույթի տարածումը հանրության հույզերի հետ խաղալու հերթական անհաջող փորձն է։ Որպեսզի հետագայում մեղադրեն իշխանությանն արտահերթ ընտրությունների չգնալու համար ու փորձեն փողոցային նոր շարժում ձևավորել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում