Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին մերկասառույց է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ