ԱԱԾ-ն դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու կեղծ լուրերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

ԱԱԾ-ն դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու կեղծ լուրերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում