Ալժիրի երկու նախկին վարչապետներին 10-ական տարվա ազատազրկման են դատապարտել
Ալժիրի երկու նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյուին և Աբդելմալեկ Սելյալյին երկրի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել գործարարին ոչ իրավաչափ արտոնություններ տրամադրելու համար, Al Arabiya հեռուստաալիքին հղումով գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ դատապարտյալներից յուրաքանչյուրը պետք է նաև 4 հազար դոլարի չափով տուգանք վճարի։
Ընդ որում` նախկին վարչապետներն արդեն պատիժ կրում են. ավելի վաղ նրանք կոռուպցիայի համար դատապարտվել էին մինչև 12 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Ալժիրում 2019 թվականից սկսած, երբ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական տվեց երկրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան, շարունակվում է կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարը: Այդ ընթացքում ձերբակալվել են տասնյակ պետական ծառայողներ, գործարարներ և օլիգարխներ:
Կարծիքներ