Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի առնվազն 12 հրամանատար

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի առնվազն 12 հրամանատար

Իսրայելական բանակի ցամաքային գործողությունների մեկնարկից հետո Գազայի հատվածում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման առնվազն 12 հրամանատար։ Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth տեղեկատվական պորտալը ՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։

«Այս պատերազմի ավարտից հետո Գազայում չի մնա ոչ մի սպառնալիք, որը կարող է ահաբեկել Իսրայելին հարավային սահմանից: Մենք կունենանք գործողությունների լիակատար օպերատիվ ազատություն գոտուց դուրս», - մեջբերում է պորտալը նրա խոսքերը։

Գալանտը ևս մեկ անգամ կրկնել է, որ իսրայելցի զինվորականները մտադիր են վերացնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա կատարված ահաբեկչության համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում