Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին մահացած են գտել
Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն Է ստացել, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում մահացած հայտնաբերել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին:
«Կանխապես իրավապահ մարմինները որոշել են, որ տղամարդը ճանապարհին իրեն վատ Է զգացել տաքսիում, նրան շտապ օգնության բժիշկները փորձել են հոսպիտալացնել, բայց արձանագրել են մահ: Այժմ ոստիկանները դեպքի վայրում անցկացնում են անհրաժեշտ նախնական հետաքննչական գործողությունները ժողովրդական պատգամավորի մահվան հանգամանքները պարզելու համար: Նրա մարմինն ուղարկվելու Է դատաբժշկական փորձաքննության, ինչը պետք Է պարզի մահվան պատճառը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
«Այս փաստով սկսվել Է քրեական վարույթ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով (Կանխամտածված սպանություն)՝ «Բնական մահ» նշումով: Շարունակվում են հետաքննչական գործողությունները: Անտոն Պոլյակովը ձեռնարկատեր Է՝ Չեռնիգովից: Գերագույն ռադա Էր անցել «Ժողովրդի սպասավոր» կուսակցության ցուցակով, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:
Կարծիքներ