«Թալիբանը» դիմել է ՄԱԿ-ին՝ Գլխավոր վեհաժողովում մասնակցության հարցով
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները դիմել են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա (սեպտեմբերի 21-27) շրջանակում հանդես գալու խնդրանքով։ Այս մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Աֆղանստանի իսլամական էմիրությունից նամակը ստացվել է սեպտեմբերի 20-ին, ստորագրված է եղել ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթակիի կողմից։
Նամակում նաև նշված է եղել, որ ՄԱԿ-ում Աֆղանստանի ներկայիս մշտական ներկայացուցիչն այլևս չի ներկայացնում երկիրը։ Աֆղանական նոր իշխանություններն այդ պաշտոնում առաջադրել են Մուհամմադ Սոհաիլ Շահինի թեկնածությունը:
Կարծիքներ