Հատված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ելույթից. Մանե Գևորգյան

Հատված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ելույթից. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հատված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ելույթից՝

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

2021 թվականի մարտի 1-ը մենք դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ։

Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ, և դրանց կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան։
Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները։

Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները։ Վերջին 2 տարի 10 ամսում, նկատի ունեմ՝ հեղափոխությունից հետո նույնպես, մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է, և ես ուզում եմ ձեզանից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում