Սարկոզիի կինը դատավճռից հետո հայտարարել է, որ պայքարը կշարունակվի
Նիկոլա Սարկոզիի կինը՝ մոդել Կառլա Բրունին, արձագանքել է Ֆրանսիայի նախկին նախագահի դատավճռին՝ ասելով, որ պայքարը շարունակվելու է, և ճշմարտությունը հաստատվելու է:
«Պայքարը կշարունակվի, ճշմարտությունը կհաստատվի»,-գրել է Բրունին Instagram-ի իր էջում:
Նա հրապարակմանը կից տեղադրել Սարկոզիի հետ լուսանկարը՝ «անարդարություն» հեշթեգով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական: Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար: Նա դարձել է հանրապետության առաջին նախկին ղեկավարը, որն իրական ազատազրկման ժամկետ է ստացել:
Կարծիքներ