Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն. Թրյուդոն՝ Հայոց ցեղասպանության մասին
Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հայտարարության մեջ:
Թրյուդոն նշել է, որ հիշատակում է նաև կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ունենալ ուժեղ երկիր, որն այսօր վայելում են նրանց նախնիները:
«1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները, ևւ զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 2
015 թ.՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը: Սա ամսաթիվ է, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին և երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն:
Ատելությունն ու բռնությունն այևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլևս երբեք չկրկնվի»,-ասվում է նրա ուղերձում:
Կարծիքներ