Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոկը:
«Այսօր Հայաստանում նշվում է հայերի հիշատակի օրվա 107-րդ տարելիցը: Դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այդ մեծ ողբերգության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Կարծիքներ