Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի նորընծա չեմպիոն Համլետ Մանուկյանը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մարմնամարզության ԱԱ-ի ոսկե մեդալն իր նպատակներից մեկն է համարում:

«Այս մեդալն ինձ համար շատ սպասված էր: Այն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է։ Փառք եմ տալիս Աստծուն, որ այդ օրը կարողացա վարժությունս կատարել այնպես, որ դարձա նժույգ-թափերի մեդալակիր։ Կրկնակի ուրախ եմ, որ պատվո հարթակը կիսում էի ընկերոջս՝ Մամիկոնի հետ, քանի որ այլ է ուրախությունը, երբ միասին մարզվում ենք, միասին տանջվում և միասին կանգնում պատվո հարթակին։ Ինձ համար մեծ պատիվ է Մամիկոնի հետ նույն պատվո հարթակին լինելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը նախապատրաստական հաջող փուլ է անցկացրել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում