Լրագրող Այշե Քարային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

Լրագրող Այշե Քարային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

Լրագրող Այշե Քարայի դեմ «Ժողովրդավար հասարակության կուսակցության» (ԺՀԿ-DTK) դատավարության շրջանակում քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Լրագրողին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է, որ դատախազությունը պահանջել է նաև Քարայաին զրկել մի շարք իրավունքներից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դատական առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում:

Նշենք, որ լրագրողը կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ լինելու մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում