Գյումրու ավագանու ընտրված անդամները գրանցվել են

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաև «Իմ հզոր համայնքի» ավագանու թեկնածու Սուսաննա Մկրտչյանը:
Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած է ճանաչել:
Այսպիսով՝ Գյումրու ավագանու ընտրված անդամներ են գրանցվել
«Քաղաքացիական պայմանագրից»
1. Մինասյան Սարիկ
2. Մկրտչյան Վահագն
3. Բարսեղյան Էմմա
4. Անանյան Լեվոն
5. Արամյան Շավարշ
6. Հարությունյան Քնարիկ
7. Մանուկյան Հովհաննես
8. Բաղդասարյան Էդգար
9. Հայրապետյան Գալյա
10. Հակոբյան Անդրանիկ
11. Բեգզադյան Նարեկ
12. Բեյբուտյան Աստղիկ
13. Դավթյան Վահան
14. Նազարյան Լուսինե
«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունից
1. Ղուկասյան Վարդան
2. Առաքելյան Ավետիս
3. Անանյան Լուսինե
4. Ղուկասյան Գևորգ
5. Սահակյան Սեդրակ
6. Մեսրոպյան Նարինե
7. Հարությունյան Արտակ
8. Լալազարյան Կարինե
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝
1. Սիմոնյան Կարեն
2. Մուրադյան Աննա
«Մեր քաղաքը» դաշինքից՝
1. Ադամյան Սվետլանա
2. Գևորգյան Հովհաննես
3. Գասպարյան Լիզա
4. Գրիգորյան Կարեն
5. Բադալյան Կարեն
6. Եդիգարյան Վարդան
«Իմ հզոր համայնք» կուսակցությունից՝
1. Մխիթարյան Ռուբեն
2. Կիրակոսյան Վահե
3.Մոսոյան Սուսաննա
Նշենք, որ նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։
Կարծիքներ