Հայերը Սոֆիայում բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով աջակցել ահաբեկչության եւ բռնության դադարեցմանը
Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները մայրաքաղաք Սոֆիայում՝ Եվրահանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով աջակցել Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչության եւ բռնության դադարեցմանը: Այս մասին տեսանյութ է հրապարակել Հայկական բարեգործական ընդհանուր միության բուլղարական գրասենյակը։
Նրանք իրենց մոտ ունեցել են Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները։
Կարծիքներ