Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լիտվա

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լիտվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, պաշտոնական այցով (հոկտեմբերի 3-4, Վիլնյուս և Կաունաս քաղաքներ) ժամանեց Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։

«Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Վիլնյուսի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ ՀՀ վարչապետին ողջունել են Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի վարչության պետ Նեիլաս Տանկևիչիուսը, Լիտվայում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը։

Հոկտեմբերի 3-ի երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Պաշտոնական այցի շրջանակում Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում