ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետը միջոցներ է առաջարկել «հաջորդ մոտալուտ համաճարակին» նախապատրաստման համար
Միացյալ Նահանգների ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կիրակի իր ելույթում` «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային ֆորումի» շրջանակում, թվարկել է գիտական համայնքի հիմնական միջոցառումները հաջորդ համաճարակի նախապատրաստման համար:
«Նախ, մենք հայտնաբերում ենք առաջնահերթ պաթոգեններ, որոնք կարող են համաճարակ առաջացնել: Օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նման ցուցակ ունի: Խնդիրն այն է, որ մենք չենք կարող սահմանափակվել այս մոտեցմամբ, քանի որ վարակի զանգվածային տարածումը սովորաբար առաջանում է չնախատեսված հարուցիչի կողմից», - ասել է Ֆաուչին:
«Երկրորդ, գիտնականները բարելավում են տեխնոլոգիական նոր մեթոդները, ինչպիսիք են մատրիցային ՌՆԹ պատվաստուկները և վեկտորային դեղամիջոցները:
Այս մեթոդների օպտիմալացումն արդեն նշանակալի դեր է խաղացել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում», - ընդգծել է ինֆեկցիոնիստը:
Նշենք, որ համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։
Կարծիքներ