Սկանդալ Վոլոչկովայի մասնակցությամբ՝ ինքնաթիռում դիմակ կրելու պահանջի պատճառով

Սկանդալ Վոլոչկովայի մասնակցությամբ՝ ինքնաթիռում դիմակ կրելու պահանջի պատճառով

Երեքշաբթի՝ հունվարի 18-ին բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Մալդիվներից Մոսկվա թռիչքի ժամանակ պաշտպանիչ դիմակ կրելու պահանջի պատճառով վիճաբանել է բորտուղեկցորդուհիների հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։

«Մալե-Մոսկվա չվերթի ինքնաթիռում բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է սարքել։ Նախնական տվյալներով՝ նա հրաժարվել է կատարել բորտուղեկցորդուհիների՝ դիմակ կրելու պահանջ-խնդրանքը», – ասել է աղբյուրը՝ նշելով, որ ոստիկանությանը դիմելու անհրաժեշտություն է առաջացել։

Միաժամանակ Baza տելեգրամյան ալիքը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ ընկերոջ ընկերակցությամբ ճանապարհորդող Վոլոչկովան հարբած է եղել։ Շերեմետևո օդանավակայան ժամանելուն պես նրան դիմավորել են ոստիկանները։

Ինքը՝ Վոլոչկովան հայտարարել է , որ «ամբողջ կոնֆլիկտը սկսվել է նրանից, որ իր տեղը զիջել է երեխային, իսկ դիմակ կրելու պահանջի պահին սուրճ խմելիս է եղել և ընդդիմացել է, թե ինչպես կարող է դիմակով սուրճ խմել:

Մանրամասները ՝ տեսանյութում

t.me/bazabazon/9451

Հետևեք մեզ նաև Տելեգրամում