Մակրոնի սանիտարական QR կոդը հասանելի է դարձել համացանցում

Մակրոնի սանիտարական QR կոդը հասանելի է դարձել համացանցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սանիտարական QR կոդը հասանելի է համացանցում, հաղորդում է Риа новости-ն՝ հղում անելով BFMTV-ին:

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 20-ից յուրաքանչյուրը կարող է ներբեռնել Մակրոնի սանիտարական QR կոդը:
Ելիսեյան պալատը հաստատել է նախագահական QR կոդի հասանելի դառնալու մասին տեղեկությունը՝ ասելով, որ դա կարգապահական խախտում է:

 Բուժաշխատողը պատճենել է նախագահի QR կոդը, այնուհետև պատահաբար կամ դիտավորությամբ՝ գաղտնազերծել:
Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամը (Cnam), որը պատասխանատու է պատվաստումների տեղեկատվական համակարգի համար, խնդրել է Ազգային բժշկական ասոցիացիային պատասխանատվության ենթարկել արտահոսքի մեղավորներին:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում