«Զենիթի» սանը հանդես կգա «Ալաշկերտ»-ում

«Զենիթի» սանը հանդես կգա «Ալաշկերտ»-ում

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Սերգեյ Իվանովի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, որի Մ-19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգային, իսկ երկրորդ թիմի կազմում խաղացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում:

Իվանովը ներկայացրել է նաև Սլովակիայի «Կոշիցե» և «Զեմպլին» ակումբները, Ռուսաստանի Մ-15, Մ-16 և Մ-17 հավաքականները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում