Բլինկենը հաջորդ շաբաթ Մեքսիկայում կհանդիպի նախագահ Լոպես Օբրադորի հետ

Բլինկենը հաջորդ շաբաթ Մեքսիկայում կհանդիպի նախագահ Լոպես Օբրադորի հետ

ԱՄՆ արտաքին գործերի նախարար Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ Մեքսիկա կատարած այցի շրջանակներում կհանդիպի Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ։ Այս մասին ուրբաթ օրը առաջիկա ուղեւորությանը նվիրված հատուկ ճեպազրույցում ասել է պետքարտուղարի արեւմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը։

Բլինկենը սեպտեմբերի 12-ին կմեկնի Մեքսիկա՝ մասնակցելու Բարձր մակարդակի տնտեսական երկխոսության (HLED) հանդիպմանը: ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն նաև ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն և այլ պաշտոնյաներ։ «Մենք կքննարկենք ԱՄՆ-ի և Մեքսիկայի կողմից ներկայացված կոնկրետ առաջարկները՝ կապված համագործակցության ոլորտների հետ»,- ասել է Նիկոլսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում