Ռուսաստանը դեպի ԱՊՀ երկրներ թռիչքները կվերսկսի ավելի շուտ, քան մյուս միջազգային թռիչքները

Ռուսաստանը դեպի ԱՊՀ երկրներ թռիչքները կվերսկսի  ավելի շուտ, քան մյուս միջազգային թռիչքները

Ռուսաստանը կարող է թռիչքները վերսկսել դեպի ԱՊՀ երկրներ ավելի շուտ, քան այլ երկրներ։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

«ԱՊՀ երկրները մեզ մոտ միջազգային թռիչքներ են: Միգուցե մենք կարող ենք թռիչքներ սկսել այդ ուղղություններով ավելի շուտ, քան ընդհանուր միջազգային թռիչները», - ասել է նախարարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան հույս ունի հուլիսի 15-ից սկսել Ռուսաստան կանոնավոր չվերթները և սպասում է հաստատման ռուսական կողմից: Ըստ Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Էրխովի, Ռուսաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները այժմ քննարկում են այդ հարցը:

Նշվում է, որ COVID-19 համաճարակի պատճառով Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր չվերթները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում