ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով
Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․
առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
ՀՎՍ վարչության թիվ 1 [email protected] 011-544-080
ՀՎՍ վարչության թիվ 2 [email protected] 011-549-103
ՀՎՍ վարչության թիվ 3 [email protected] 011-544-287
ՀՎՍ վարչության թիվ 4 [email protected] 011-548-908
ՀՎՍ վարչության թիվ 5 [email protected] 011-549-262
ՀՎՍ վարչության թիվ 6 [email protected] 011-549-308
ՀՎՍ վարչության թիվ 7 [email protected] 023-249-474
ՀՎՍ վարչության թիվ 8 [email protected] 023-129-505
ՀՎՍ վարչության թիվ 9 [email protected] 023-539-401
ՀՎՍ վարչության թիվ 11 [email protected] 031-299-660
ՀՎՍ վարչության թիվ 12 [email protected] 028-139-706
ՀՎՍ վարչության թիվ 13 [email protected] 026-321-582
ՀՎՍ վարչության թիվ 15 [email protected] 022-259-590
ՀՎՍ վարչության թիվ 16 [email protected] 032-279-959
ՀՎՍ վարչության թիվ 18 [email protected] 028-459-790
ՀՎՍ վարչության թիվ 19 [email protected] 022-371-765
ՀՎՍ վարչության թիվ 20 [email protected] 011-544-177
Կարծիքներ