Հեռավար կրթության դրական եւ բացասական կողմերը. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկույցից հետո պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին: «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանին հետաքրքրում էր, թե հեռավար կրթությունը հետագայում կարող է դիտարկվել որպես այլընտրանքային միջոց, նախարարը պատասխանեց.
«Այս առումով բուհերը իրենք պետք է որոշումներ կայացնեն, դա նաեւ կապված կլինի համավարակով: Իհարկե, մենք առաջիկայում դրա հետ կապված որոշումներ պետք է ընդունենք, բայց անցած երեք ամիսները թույլ են տալիս պնդելու , որ բուհերը բավականին մեծ առաջընթաց են ունեցել հեռավար կրթության կազմակերպման առումով: Ճիշտ կրենք դիմակները, երկար կրենք, ախտահանենք ձեռքերը եւ ֆիզիկական հեռավորությունը պահպանենք։ Միայն այս պարագայում սեպտեմբերից կարող ենք վերադառնալ բնականոն հունի: Եթե ոչ, ապա կունենանք խնդիրներ»:
Կարծիքներ