Ռոբերտ Դաունի կրտսերը կարող է նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասում
Դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը կարող է նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասում, հաղորդում է We Got This Covered-ը։
Դաունի կրտսերը կարող է էկրանին հայտնվել էքսցենտրիկ նավապետի էպիզոդիկ դերում։ Հաղորդվում է, որ ֆիլմի ռեժիսորները դիտարկում են ֆիլմում Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությունը։ Դեռևս չի հաստատվել նաև ֆիլմում Ջոնի Դեփի դերակատարումը։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հնարավոր է, որ ֆիլմի վեցերորդ մասում հիմնական հերոսը կին ծովահեն Ռեդը դառնա։
Շրջանառվում է նաև այն տեսակետը, որ 2018 թվականին Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի երկարատև դատական հայցերի ֆոնին Disney-ում որոշել էին Դեփին չներգրավել «Կարիբյան ծովի ծովահենների» շարունակության մեջ, որպեսզի «նոր կյանք ներշնչեն նախագծին»: Սակայն վերջերս հայտնի է դարձել, որ Դեփը կարող է վերադառնալ նախագիծ։
Ըստ լուրերի՝ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատական «բացահայտումներից» հետո, Disney կինոընկերության գործադիր տնօրինությունը «բարեխոսել» է 56-ամյա դերասանի վերադարձի համար:
Disney ընկերությունը դեռևս հոկտեմբեր ամսին էր հայտնել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի նկարահանումների ծրագրերի մասին: Նշվում է, որ սցենարի հեղինակները կլինեն Թեդ Լիոթը և «Չեռնոբիլ» ֆիլմի սցենարիստ Քրեյգ Մեյզին:
Կարծիքներ