Իտալիայում հայտնաբերվել են 2300 տարվա հնության բրոնզե արձաններ

Իտալիայում հայտնաբերվել են 2300 տարվա հնության բրոնզե արձաններ

Իտալացի հնագետները Տոսկանայում հայտնաբերել են 24 հրաշալիորեն պահպանված բրոնզե արձաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, թվագրվում են հին Հռոմի ժամանակաշրջանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձանները հայտնաբերվել են հնագույն բաղնիքի ցեխոտ ավերակների տակ Սան Կաշանո դեյ Բանյիում՝ բլրի գագաթին գտնվող Սիենա քաղաքում՝  մայրաքաղաք Հռոմից մոտ 160 կմ դեպի հյուսիս, հաղորդում է BBC-ն:

Հիգեային, Ապոլոնին և հունահռոմեական այլ աստվածներին պատկերող արձանները, ըստ երևույթին, մոտ 2300 տարեկան են:

Արձանների մեծ մասը, որոնք գտնվել են լոգարանների տակ ընկղմված մոտ 6000 բրոնզե, արծաթե և ոսկե մետաղադրամների կողքին, թվագրվում են մ.թ.ա 2-րդ դարից մինչև մ.թ. 1-ին դարերին: Ըստ Իտալիայի մշակույթի նախարարության՝ նշված դարաշրջանում հին Տոսկանայում մեծ վերափոխումների ժամանակաշրջան է եղել, քանի որ տարածքը էտրուսկյան տիրապետությունից անցել է Հռոմեական տիրապետության տակ:

Պեղումների ղեկավար Յակոպո Տաբոլլին ենթադրում է, որ արձանները ինչ-որ ծիսակարգով ընկղմել են թերմալ ջրերի մեջ: Ջրի տակ պահպանված արձանները կտեղափոխվեն մոտակա Գրոսետոյի վերականգնողական լաբորատորիա, որից հետո կցուցադրվեն Սան Կաշանոյի նոր թանգարանում:

Իտալիայի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Մասիմո Օսաննան նշել է, որ 1972 թ.-ին «Ռիաչեի զինվորների» արձանների (մ.թ.ա. 460-450 թթ.) հայտնաբերումից ի վեր սա ամենակարևոր հայտնագործությունն է և «անշուշտ, Միջերկրական ծովի ավազանի հին պատմության երբևէ հայտնաբերված ամենակարևոր բրոնզե գտածոներից մեկը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում