Ավտովթար՝ Սևան-Գավառ ճանապարհին․ կա տուժած

Ավտովթար՝ Սևան-Գավառ ճանապարհին․ կա տուժած

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1960 թ․) և Opel (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում