ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը

ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկը հանդիպմանն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարևորությունը:

Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև ԼՂ հակամարտությանը, վերջինիս առնչվող հարցերի վրա: Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը. այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության լուծման երկարատև, կայուն լուծման փնտրտուքին»,-ասաց Միրզոյանը:

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանն առնչվող և լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի,

«Մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին, կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը»,-ասաց ՀՀ ԱԳ  նախարարը:

Չեխիայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այս առումով հայ ժողովուրդը բարձր է գնահատում Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունումը»,-ասաց նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում