Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 233,7 միլիոն մարդ
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել Է 233 միլիոն 714 հազար 841: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 782 հազար 664 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 43 միլիոն 459 հազար 809 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 697 հազար 842-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 739 հազար 980-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը հասել Է 448 հազար 62 մարդու:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 427 հազար 73 հիվանդացած, մահացել Է 596 հազար 749 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ գրեթե 6 միլիարդ 229 միլիոն 870 հազար 541 չափաբաժին պատվաստանյութ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 615,5:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2150, Հնդկաստանում՝ 321, Բրազիլիայում՝ 2783 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ