ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել Բաց երկնքի պայմանագրից
Նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է գալիս «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել Է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում ՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։
Նոյեմբերի 22-ին կես տարի է անցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է պայմանագրից դուրս գալու մասին։
Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Առանց ԱՄՆ-ի՝ դրա մեջ մտնում են 33 երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը։
Մայիսին ԱՄՆ-ը հայտարարել էր, որ պայմանագիրն այլևս չի համապատասխանում իրենց ազգային շահերին։ Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները։ Ռուսաստանն իր կողմից պայմանագրի վերաբերյալ հակընդդեմ պահանջներ է ունեցել ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր երկու պայման, որոնց կատարման դեպքում Ռուսաստանը կմնա Բաց երկնքի պայմանագրում: Մոսկվան պայմանագրի մասնակից եվրոպական երկրներից գրավոր երաշխիքներ է պահանջում, որ նրանք ԱՄՆ-ին չեն փոխանցի այն տեղեկատվությունը, որը նրանք հավաքել են ռուսական տարածքի վրայով թռիչքների ժամանակ: Մոսկվան նաև պնդում է, որ եվրոպացիները գրավոր հավաստիացնեն, որ ռուսական ինքնաթիռներին չեն արգելելու ստուգել իրենց երկրների տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները:
Կարծիքներ