Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ
Իսրայելական կործանիչները եւ ուղղաթիռները կիրակի հարվածել են արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերի ուղղությամբ Գազայի հատվածում՝ ի պատասխան Իսրայելի տարածքում շաբաթ երեկոյան հրթիռակոծման, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը:
«Ավելի վաղ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է հրթիռ: Ի պատասխան դրան՝ Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչներն ու ռազմական ուղղաթիռները հարվածել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախների ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ հարձակման ընթացքում խոցվել է հրթիռների արտադրությամբ զբաղվող երկու օբյեկտ, ստորգետնյա կառուցվածքներ եւ ՀԱՄԱՍ շարժման ծովային ուժերի ուսումնական համալիրը, որն Իսրայելի ՊԲ-ն համարում է պատասխանատու Գազայի հատվածում բոլոր իրադարձությունների համար: Զինվորականները նշել են, որ շարունակում են վճռական միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում Իսրայելի քաղաքացիական հասարակությանը կամ ինքնավարությանը վնաս հասցնելու ցանկացած փորձերի դեմ:
Շաբաթ երեկոյան Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները հրթիռ էին արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, ինչի հետեւանքով աշխատել էր օդային տագնապի ազդանշանը երկրի հարավում՝ Աշկելոն խոշոր քաղաքում: Kan ռադիոն հաղորդում է, որ հրթիռի պայթելու հետեւանքով վնաս էր հասցվել քաղաքի արդյունաբերական գոտում գործարաններից մեկի շենքին, սակայն տուժածների մասին տեղեկությունների չեն հաղորդվել:
Կարծիքներ