Մեծ մասամբ էկոնոմ կլասով եմ ճամփորդում, ինչը դառնում է քաղաքացիների ընդունելություն օդանավակայանում․ Ալեն Սիմոնյան
Այսօր ՀՀ Ազգային ժողովում՝ «Կառավարության ներկայացրած պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ այս կարգավորումները չեն օգնում վերացնել անջրպետը մարդկանց և պաշտոնյանների միջև։
Արձագանքելով Նազարյանին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ իշխանությունը անջրպետ չունի մարդկանց հետ:
«Ես, օրինակ, անձնական ճամփորդության ժամանակ մեծ մասամբ էկոնոմ կլասով եմ ճամփորդում՝ բոլոր տեղերն անցնելով: Բայց երբ պաշտոնյա ես, ինչ-որ չափով հայտնի ես, հաճախ մարդիկ մոտենում են ինչ-որ հարցերով, և իմ պարագայում դառնում է քաղաքացիների ընդունելություն օդանավակայանում»,- ասաց նա:
Կարծիքներ