Լիբիան հայտարարել է երկրում նավթի խոշորագույն հանքավայրում նավթարդյունահանման վերականգնման մասին
Լիբիայի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է նավթարդյունահանման վերականգնման մասին երկրում նավթի խոշորագույն հանքավայրում, մինչդեռ արեւելքում եւ արեւմուտքում Լիբիայի ընդդիմադիրները սկսել են խաղաղ քննարկումներ նախնական բանակցությունների շրջանակում նոյեմբերին մեկնարկող երկխոսության նախաշեմին, որի միջնորդն է ՄԱԿ-ը, հաղորդում է Associated Press-ը:
Նավթի ազգային կորպորացիան հայտարարել է, որ չեղարկել է ֆորս մաժորը, որը սահմանվել էր Շարարի նավթային հանքավայրում գեներալ Խալիֆա Խաֆթարի ուժերի հետ համաձայնություն ձեռքբերելուց հետո, որպեսզի վերջ տրվի հանքավայրի բոլոր խոչընդոտներին:
Կորպորացիան արել է այդ հայտարարությունը երեք շաբաթ առաջ, երբ Խաֆթարը հայտարարել էր երկրի նավթային հանքավայրերի շրջափակման ավարտի մասին:
Կարծիքներ