Դադարեցվել է Նուբարաշեն վարչական շրջանի մի քանի փողոցի և թիվ 125 մանկապարտեզի գազամատակարարումը

Դադարեցվել է Նուբարաշեն վարչական շրջանի մի քանի փողոցի և թիվ 125 մանկապարտեզի գազամատակարարումը

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:15-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 12-րդ փողոցի թիվ 2, 4, 6 բազմաբնակարան շենքերի, 9-րդ փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և թիվ 125 մանկապարտեզի  գազամատակարարումը:

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Գազամատակարարումը դադարեցվել է վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում