Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին

Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Լսել է առկա հնարավորությունների ու գործունեության հետ կապված մարտահրավերների, ինչպես նաև այս պահին Հայաստանի հասարակության համար առավել արդիական հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները։

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցով Հայաստանում է։ Այսօր նրան ընդունել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում