Պորտուգալիան գնում է հաղթելու. Ռոնալդու

Պորտուգալիան գնում է հաղթելու. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Եվրոպայի առաջնության մասին:

«Մենք հարգում ենք բոլոր հավաքականներին, ու հեշտ խաղեր չեն լինելու: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջին անգամ եմ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մոտիվացված եմ այնպես, ինչպես 2004 թվականին, գուցե նույնիսկ ավելի շատ: Մենք գործող չեմպիոնն ենք ու կրկին հավակնորդների թվում ենք: Հաղթանակի վերաբերյալ կանխատեսումներ անելու իմաստ չկա: Ես կարող եմ միայն խոստանալ, որ բոլոր խաղերում մենք կպայքարենք հաղթանակի համար»,- ասել է Ռոնալդուն:

Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները խմբային փուլում Գերմանիայի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հավաքականներն են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում