Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերի ընթացքի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ աշխատանքները լայն թափով շարունակվում են Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածներում: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա կառուցված 252 մ երկարությամբ և 28 մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը:

 

Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցման նախագիծը. այն ուղարկվել է փորձաքննության: Դրանից հետո կսկսվեն բանակցություններն Ասիական զարգացման բանկի հետ՝ ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:

 

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզից 13-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ բանակացություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում