Տոկիո-2020. օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նոր պլան է պատրաստում այն անցկացնելու համար

Տոկիո-2020. օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նոր պլան է պատրաստում այն անցկացնելու համար

Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն հայտարարել է, որ սեպտեմբերի 24-25-ին կոմիտեն բանակցելու է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարության հետ՝ խաղերի կազմակերպչական հարցերում փոփոխություններ կատարելու համար:

Ինչպես նշում է Կյոդո գործակալությունը, կազմկոմիտեն ցանկանում է փոփոխություններ կատարել 50-60 կետերում, որոնք հիմնականում նվիրված են խաղերի ֆինանսավորման և անվտանգության հարցերի հետ: Մասնավորապես՝ կազմկոմիտեն ակնկալում է նվազեցնել խաղերի բացման և փակման արարողությունների մասնակիցների քանակը, կրճատել  միջոցառումները և այլն: 

Ինչ վերաբերում է հանդիսականներին, ապա ՄՕԿ-ը չի բացառում խաղերն անցկացնելը «փակ դռների հետևում»: Տոշիրո Մուտոն հայտարարել է, որ այդ հարցում վերջնական որոշում ընդունելու է ՄՕԿ-ը, երբ դեկտեմբերին կկազմվի խաղերի անցկացման վերջնական պլանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում