Սուրեն Պապիկյանը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հանդիպել է ապաքինվող զինծառայողների հետ
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։
Կարծիքներ