Լևոն Արոնյանը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին. շախմատիստները կիսում են 3-4-րդ տեղերը
Առցնանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Մեր գրոսմայստերը չորս պարտիայից երեքն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն կրեց: Այդպիսով, Լևոն Արոնյանը զիջեց 1,5:2,5 հաշվով:
Հինգ տուրից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն ընդհանուր հաշվարկով վաստակել է 26,5 միավոր: Նրան հետապնդող Վեսլի Սոն այժմ ունի 19,5 միավոր: Լևոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովը 15-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հոկտեմբերի 1-ին նախատեսված 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:
Կարծիքներ