Գերմանիան սկսել է հաուբիցների շահագործման նպատակով վերապատրաստել ուկրաինացի զինծառայողներին

Գերմանիան սկսել է հաուբիցների շահագործման նպատակով վերապատրաստել ուկրաինացի զինծառայողներին

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Panzerhaubitzen 2000 հաուբիցների շահագործման նպատակով ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման մեկնարկի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պաշտպանության նախարարության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ:

«Սա մեր սոլիդարության հստակ նշան է: Սակայն այս վերապատրաստումների ու մատակարարումների միջոցով Գերմանիան չի դառնալու պատերազմի մասնակից»,- ասվում է գրառման մեջ:

Գերատեսչությունից հստակեցրել են, որ վերապատրաստում է 18 մարտական անձնակազմ։ Ծրագրին մասնակցում է նաև Նիդերլանդները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում