Պենտագոնը կատարել Է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կատարել Է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական արձակումը, որպեսզի ստուգի դրա համակարգերի հուսալիությունը: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ արձակումը կատարվել Է Կալիֆոռնիայի նահանգի Վանդենբերգի ավիաբազայի հորանից: Հրթիռի վարժական գլխամասը հաղթահարել Է շուրջ 6,75 հազար կիլոմտեր եւ Խաղաղ օվկիանոսում խոցել թիրախը Քվաջալեյն օղակղզու (Մարշալյան կղզիներ) շրջանում:
«Փորձարկման արաձակումները հաստատում են, որ միջմայրցամաքային բալիսիտիկ հրթիռների համակարգերը ճշգրիտ են եւ հուսալի»,- նշված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ